ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կամ դրել եմ քթիս, կամ չեմ դրել, նույն հաշիվն ա». Աբովյանում չեն հետևում պարետատան հորդորներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարետի որոշումներով ծառայությունների մատուցման վայրերում սպասարկումը պետք է իրականացվի բացառապես դիմակներով, ձեռնոցներով, իսկ առևտրի կենտրոններում էլ պետք է լինեն հաճախորդների համար հատուկ գծանշումներ: ArmLur.am-ն այօր այցելել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաք, հետևել առևտրի կետերի աշխատանքին, փորձել պարզել՝ արդյոք կատարվում են պարետատան ցուցումները, թե ոչ:

Շրջայցի ընթացքում արձանագրեցինք, որ քաղաքում գործող առեւտրի որոշ կետեր չեն հետեւում պարետատան հրահանգներին եւ չեն կրում դիմակներ ու ձեռնոցներ: Ստեղից սկսվում է արագ-արագ իրար հետեւից էդ կադրերը, որ հարցնում եմ ինչու դիմակով չեք ու հաճախոդրդների խոսքերը Իսկ ահա աբովյանցիներին հայտնի, 10 տարուց ավել գործող Կարմիր խանութը, որտեղ վաճառվում է տնտեսական ապրանքներ, խիստ հետեւում են պարետատան կանոններին: Իսկ եթե հաճախորդը առանց դիմակ է, ապա նրան սպասարկում են երկաթե ճաղերի հակառակ կողմից:

Ավելին խանութի աշխատողների խոսքերով, սարք են հնարել, որն իբր ոչնչացնում է թղթադրամի վրայի միկրոբները։Ի դեպ, տեղեկացնենք, որ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը հսկողություն, մշտադիտարկում է իրականացնում խանութներում: Բայց ինչպես տեսնում եք տեսչական մարմինը Աբովյան քաղաքում անգործության է մատնված:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս