Գերմանիան բուժաշխատողների խումբ է գործուղելու Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աջակցություն Հայաստանին. Եվրամիության, Գերմանիայի և Հայաստանի միջև համագործակցության շնորհիվ մոտ օրերս Գերմանիայի միջազգային որոնողական և փրկարարական կենտրոնը (ISAR) Հայաստան կգործուղի բուժաշխատողների մի խումբ: Այդ մասին հայտնում են ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունից:

Այն բաղկացած կլինի բժիշկներից, բուժքույրերից և արտակարգ իրավիճակների փորձագետներից և կմիանա կորոնավիրուսի դեմ Հայաստանում տարվող պայքարին: Ուրախությամբ սպասում ենք նրանց ժամանմանը:




Լրահոս