ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանում կտրում են թուրքական պիտակները և դրանք փոխարինում ռուսականով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ոչ պարենային ապրանքների շուկայում գնաճ է արձանագրվել: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ ապրիլին մարտի համեմատ ոչ պարենային ապրանքները թանկացել են 0.7 տոկոսով: Բայց նախորդ տարվա ապրիօլի համեմատ թանկացումը զգալի է՝ 8.5 տոկոս: Միայն դեղագործական ապրանքները թանկացել են 0.4 տոկոսով: Սա, ըստ մասնագետների՝ պայմանավորված է դոլարի եւ եվրոյի փոխարժեքի տատանումներով: Օրինակ կահույքի ու մաքրող, լվացող միջոցների գները բարձրացել են 0.8 տոկոսով:

Նույն չափ թանկացել են նաեւ ոսկերչական զարդերը: Արձանագրենք, որ հագուստի գները բարձրացել են հունվարից սկսած, երբ Հայաստանում արգելվեց թուրքական ծագման ապրանքների ներկրումը: Սա հագուստի շուկայում հանգեցրեց մեծ գնաճի: Այս ապրիլին Մրտի համեմատ վիճակագրական կոմիտեն հագուստի շուկայում արձանագրել է 1.2 տոկոս գնաճ: Ի դեպ, առեւտրականները բանավոր զրույցներում կանխատեսում են, որ հագուստի գինը Հայաստանում դեռ կբարձրանա: Բանն այն է, որ թուրքական ծագման հագուստի փոխարեն առեւտրականները ներկրում են չինականը, որը ֆինանասական լրացուցիչ ծախսեր է առաջացնում տնտեսվարողների համար: Բացի այս, այն ուշ է Հայաստան հասնում:

Մյուս կողմից, ArmLur.am-ը տեղեկություններ ունի, որ Հայաստանում այժմ էլ, չնայած վեց ամսյա արգելքին, թուրքական ծագման հագուստի խնդիր չկա, որովհետեւ տնտեսվարողները այն ներկրում են Ռուսաստանի միջոցով, որտեղ խնամքով կտրում են թուրքական պիտակաները եւ դրանք փոխարինում են կամ ռուսականով կամ չինականով: Չնայած սրան՝ այժմ իբր թուրքական ծագում ունեցող հագուստին տեղական շուկայում փոխարինում է հայկական եւ ռուսական արտադրության հագուստը, բայց միեւնույն է՝ գինը չի նվազում: Նույն պատկերն է նաեւ կոշիկի շուկայում, որտեղ մեկ ամսվա ընթացքում պաշտոնապես արձանագրվել է 2 տոկոս գնաճ:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Հ.




Լրահոս