«Տառերի Պուրակ»-ում արգելափակված ավտոբուսից վարոդն ու 60 ուղևորները դուրս են բերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 16-ին, ժամը 13:25-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Տառերի Պուրակ» կոչվող տարածքից դեպի Ամբերդ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Ք․ Զ․ և 60 ուղևոր)։




Լրահոս