Լեռնային Ղարաբաղին 4 մլրդ աջակցություն կտրվի․ նոր որոշում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընթանում է կառավարության՝ այս տարվա վերջին նիստը։ Այն վարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստի սկզբում նա խոսեց Լաչինի միջանցքի փակման հետեւանքով ստեղծված իրավիճակի մասին։

«Շուրջ 18 օր փակ լինելու հետեւանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակն օր օրի սրվում է։ Հարյուրավոր ընտանիքներ շարունակում են մնալ կիսված՝ հայտնված լինելով բլոկադայի տարբեր կողմերում։ Առաջին անհրաժեշտության ապրանքներօի պակասը դառնում է ավելի ու ավելի զգալի։ Խանութների ցուցափեղկերը դատարկվել են, հանրությունը գտնվում է սոցիալ-հոգեբանական ծանր վիճակում», – նշեց նա։

Փաշինյանը նշեց, թե ձեւավորվել է աշխատանքային խումբ, որի ղեկավարը փոխվարչապեը Տիգրան Խաչատրյանն է եւ նա պետք է աշխատի Արցախի ներկայացուցիչների հետ։




Լրահոս