Արշակունյաց պողոտայում իրականացվող ակցիայի վայրում երիտասարդ է ձերբակալվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են՝ մայիսի 19-ին՝ ժամը 14։45-ին, Արշակունյաց պողոտայում իրականացվող ակցիայի վայրում մի անձ, որը, ըստ նախնական տեղեկությունների, որևէ առնչություն չի ունեցել ակցիայի հետ, դրսևորել է ոչ իրավաչափ վարքագիծ, հնչեցնել հայհոյանքներ։

«Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները նշված անձին ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին։ 22-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է 20 սմ երկարությամբ ծալովի դանակ։

Նշանակվել է փորձաքննություն։

Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։




Լրահոս