ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գևորգ Մարտիրոսյանը նոր տեսահոլովակ ունի. պրեմիերան՝ այսօր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի քան մեկ տարի առաջ թողարկված «Մահա նա» երգի հիման վրա երգիչ Գևորգ Մարտիրոյանը ներկայացնում է նոր տեսահոլովակ։ Այն ոչ մեծ մասշտաբների, ամառային, թեթև տեսահոլովակ է, որը նկարահանել է Տիգրան Ավետիսյանը, գործիքավորել՝ Դավիթ Գրեգը։Տեսահոլովակի գործողությունները ծավալվում են Սևանում։

ArmLur.am-ի հետ զրույցում երգիչը նշեց, որ երգն ինքնին պոզիտիվ, դրական լիցքեր հաղորդող տրամադրություն ուներ, այդ պատճառով էլ որոշվեց, որ պոզիտիվ երգի համար պետք է նկարահանվի պոզիտիվ տեսահոլովակ՝ մինիմալիզմի տարրերով։

Գևորգի խոսքով՝ շուտով կլինեն նոր տեսահոլովակներ ու երգեր՝ թե՛ զուգերգ, թե՛ սոլո։ «Տևական դադարից հետո շատ մտքեր կան, որ պետք է իրականացվի և հանձնվի հանդիսատեսի դատին»,-եզրափակեց երգիչը։

Նշենք նաև, որ «Մահա նա» տեսահոլովակի պրեմիերան նախատեսված է այսօր՝ ժամը 12:00-ին։

Մարիամ Ղազարյան




Լրահոս