Էդ հարցերն էլ Ծառուկյանին տվե’ք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետական Մհեր Սեդրակյանը՝ ոչ անհայտ Թոխմախի Մհերը, «ջոկում» է  իսկական լրագրողին պրովոկացիոն հարցեր տվողից: Երեկ նա թեեւ հայտարարել է, որ հրաժարվում է պատասխանել մեր լրագրողի հարցերին, ասելով, որ նա պրովոկացիոն հարցեր է տալիս, այնուամենայնիվ, լսել է հարցը. «Որպես իշխանության ներկայացուցիչ, իշխանափոխության վտանգ չե՞ք զգում, Ծառուկյանը որոշել է Իվանիշվիլի դառնալ», ապա պատասխանել. «Ինչ ուզում ա, թող լինի, դա ինձ չի հետաքրքրում, ես իշխանավոր չեմ, կարող ա իշխանության մեջ եմ, բայց իշխանավոր չեմ: Կլինի, թե չի լինի՝ էդ հարցերն էլ Ծառուկյանին տվեք»:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը:




Լրահոս