17.500 էջ` հայերենից ռուսերեն. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կառավարության վաղվա նիստի օրակարգում է մի նախագիծ, որը ենթադրում է փոփոխություններ արդարադատության նախարարության «Թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կանոնադրության մեջ՝ ռուսերենով թարգմանության արտոնություն տալով վերջինիս։

Նախագծի հեղինակը արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն է։ Նա նախագիծը հիմնավորել է ՄՄ-ին ՀՀ անդամակցության նպատակով պահանջվող մեծածավալ թարգմանություններն ապահովելու անհրաժեշտությամբ։
Այս նպատակին կուղղվի 50 միլիոն դրամ «Թարգմանչական ծառայություններ» ծրագրից։

Ներկայումս, ՊՈԱԿ կանոնադրության համաձայն, այնտեղ իրականացվում են միայն հայերենով և անգլերենով թարգմանություններ: ՄՄ-ին միանալու ուղղությամբ կատարվող աշխատանքների շրջանակներում 2013թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՊՈԱԿ-ն իրականացրել է ավելի քան 2000 էջ ռուսերենից հայերեն թարգմանություն։ Ս/թ փետրվարի 12-ի դրությամբ ՄՄ-ին անդամակցության նպատակով իրականացվող աշխատանքների շրջանակներում ՊՈԱԿ է ներկայացվել մոտ 17 հազար 500 էջ հայերենից ռուսերեն թարգմանության պատվեր։
Մանրամասները՝ «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում։




Լրահոս