Ջերմուկը մեր հին քաղաքն է. Ալիևը՝ ՀՀ ինքնիշխան տարածքների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք միանգամայն իրավացի ենք Ղարաբաղի հարցում, և ոչ ոք չի կարող մեզ զրկել այս ճշմարտությունից»։

Հենց այսպես պատասխանեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լրագրողի այն հարցին, թե որն է Ալիևի ուժը և ինչու շատերը չեն կարողանում Ադրբեջաի հախից գալ:

Սա առաջին անգամ չէ, երբ Իլհամ Ալիևը տողատակերով է խոսում՝ պարբերաբար նշելով հայկական քաղաքների ադրբեջանական լինելու մասին:
Հայստանը խաղաղություն է տարածում, ստեղծում է «Խաղաղության Խաչմերուկ» նախագիծը և փորձում խաղաղություն ստեղծել տարածաշրջանում: Սակայն ՀՀ իշխանությունները հաճախ նաև քայլեր են անում, որոնք դրական անդրադարձ չեն ունենում հայ-ադրբեջանական սահմանային գոտու խաղաղության վրա:
Ալիևը հասավ այն նպատակին, որ իշխանությունները նրան «նվիրեցին» Արցախը, դրանից հետո նա չի դադարում Հայաստանի գրեթե բոլոր քաղաքները համարել ադրբեջանական:

Այս մասին նա շեշտեց հարցազրույցի ամբողջ ընթացքում:

«Հիմա նորից եմ ասում՝ մեզ մեղադրում են Հայաստանի վրա հարձակվելու մտադրության մեջ։ Ես այս մասին արդեն խոսել եմ, բայց ևս մեկ անգամ ուզում եմ միանգամայն անկեղծ ասել, որ եթե ուզեինք, կմտնեինք ու կգնայինք մինչև վերջ։ Մեր դիմաց Ջերմուկ քաղաքն էր՝ մեր նախկին քաղաքը, որի իսկական անունը Իստիսու է։ Ո՞վ կկանգնեցներ մեզ։ Մենք նման մտադրություն չունեինք։ Մեր նպատակը մեր սահմանները պաշտպանելն էր։ Այնպիսի բարձունքներ պետք է ունենայինք մեր ձեռքում, որ մեր աչքերով տեսնեինք, թե ինչ են ծրագրում հայերը»։

Իլհամ Ալիևի հայտարարություններից կարող ենք եզրակացնել, որ նա դեռ «ատամ» ունի ՀՀ ինքնիշխան տարածքների վրա, դրանք բացահայտ համարելով ադրբեջանական:




Լրահոս