Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Տաթև-Աղվանի ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ Նորավանից Շինուհայրի խաչմերուկը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը և Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար, իսկ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը՝ բոլոր տրանսպորտային միջոցների համար։

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է:

Արտաշատ քաղաքում մառախուղ է։

Լարսի մասին․ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։




Լրահոս