Գյուղի մանկապարտեզի ամսական վարձավճարը 4000-ից դարձել է 10.000 դրամ․ ծնողներն ահազանգում են 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը բողոքներ է ստացել քաղաքացիներից, որ Վայոց Ձոր մարզի Ռինդ գյուղի մանկապարտեզը, որը համայնքային մանկապարտեզ է, վարձավճարները բարձրացրել է։ Ըստ քաղաքացիների՝ նախկինում վարձավճարը եղել 4000 դրամ, այժմ այն դարձել է 10 000 դրամ։

Ռինդ գյուղի մանկապարտեզ են հաճախում նաև Չիվա, Արենի և Ելփին գյուղի երեխաները, այժմ Ելփին գյուղի ծնողները հրաժարվում են կրկնակի և ավել թանկացրած վարձավճարով երեխաներին մանկապարտեզ ուղարկել։

ArmLur.am-ը հասկանալու համար, թե որն է վարձավճարների բարձրացման պատճառը, դիմեց Ռինդ գյուղի համայնքապետարան․

«Ավագանին օրենքի սահմանած կարգով իր լիազորությունների շրջանակներում ընդունել է որոշում, հիմք ընդունելով տնտեսագիտական վերլուծությունը, երբ մի երեխայի հաշվով մանկապարտեզներում վերլուծություն է կատարվել, թե, ինչքան է ծախսը կազմում, միջինը 38-ից 40 հազար է դուրս եկել ամսական, և դա ընդամենը ամսական մի մասն է հաշվարկվել, որպես ծնողական վճար»,-մեզ հետ զրույցում ասաց Ռինդ գյուղի համայնքապետարանի աշխատակիցը:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս