Այն, ինչ չէր կարելի Սերժ Սարգսյանին ու նախկին իշխանություններին, Փաշինյանին ու ՔՊ-ականներին թույլատրելի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանի իշխանությունում ամենաթողությունն ու անպատժելիությունը գրեթե ամեն օր նոր «բարձունքների» է հասնում:

Թեև թավշյահեղափոխականները իշխանության եկել են կոռուպցիան արմատախիլ անելու, անպատժելիությունը վերացնելու խոսումով, բայց նրանց օրոք այս արատավոր երևույթներն ավելի խորանում են, շատ դեպքերում՝ գերազանցում նախկին իշխանությունների օրոք տիրող բարքերին:

Թերևս բերենք մեկ օրինակ՝ արդեն տևական ժամանակ է, ինչ համացանցը ողողված է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ոլորտային ձախողումների մասին հստակ փաստերով:

Դրանցից թերևս ամենաթարմն էլ այն է, որ նախորդ տարի՝ տարեվերջին, մեծ շուքով շահագործման հանձնվեց Գեղարքունիքի մարզի «Մարտունի» բժշկական կենտրոնը, որի կառուցման համար ՀՀ կառավարությունը պետական բյուջեից տրամադրել է 2 մլրդ 470 մլն դրամ կամ մոտ 6.5 մլն ԱՄՆ դոլար։

Հիվանդանոցի բացման թեման Առողջապահության նախարարը տարբեր առիթներով օգտագործում էր իր PR-ն ապահովելու ու վարկանիշը բարձրացնելու համար:

Այնինչ հիմա, երբ պարզվում է, որ հիվանդանոցը չի աշխատում, իրական պատասխանատուն՝ Ավանեսյանը, այդպես էլ իր պատիժը չի կրում․ դրա փոխարեն նա աշխատանքից ազատում է ԱՆ փոխնախարար Արմեն Նազարյանին եւ Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Երվանդ Էլիբեկյանին:

Այստեղ թերև տեղին է մի համեմատական անցկացնել. երբ Սերժ Սարգսյանի օրոք պաշտոնավարած Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի շուրջ մեծ սկանդալ բարձրացավ, նրա գործունեության հետ կապված աղմկահարույց բացահայտումներ եղան, երկու տարի պաշտոնավարած Դումանյանին Սերժ Սարգսյանը ոչ միայն  հեռացրեց պաշտոնից, այլ նաև ՀՀԿ գործադիր մարմնի կազմից:

Հիմա, ստացվում է, թավշյահեղափոխականներն անպատժելի են. այն, ինչ չէր կարելի Սերժ Սարգսյանին ու նախկին իշխանություններին, կարելի է Փաշինյանին ու ՔՊ-ականներին:




Լրահոս