ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Այստեղից կարող են համաշխարհային մեծության աստղեր դուրս գալ»․ Անելկան՝ Արմեն Մելիքբեկյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում գտնվող ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Նիկոլա Անելկան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը քննարկել են Հայաստանում ֆուտբոլի ակադեմիա հիմնելու հեռանկարները, հայտնում է ՀՖՖ-ն։

Հունվարի 18-ին Նիկոլա Անելկան այցելել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա և ծանոթացել ենթակառուցվածքներին։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը նշել է, որ հաջողության հասնելու հիմնական գաղտնիքը համբերությունն է։

«Որքանով հասցրել եմ տեսնել Երևանում առկա ֆուտբոլային ենթակառուցվածքները, կարող եմ ասել, որ դուք ունեք բոլոր պայմանները։ Ակադեմիայի տարածքը հսկայական է, այստեղից կարող են համաշխարհային մեծության աստղեր դուրս գալ, ամեն ինչ համապատասխանում է եվրոպական ստանդարտներին»,- ասել է Անելկան։

Ֆուտբոլիստի խոսքով՝ հարկավոր է ավելի շատ երեխաների ներգրավվել։ Նա նշել է, որ Հայաստանը փոքր երկիր է, սակայն դա խնդիր չէ։ Անելկան հավելել է, որ ֆուտբոլը սիրում է ժամանակ և քրտնաջան աշխատանք։

«Անելկան կարող է ձեզ շատ բան տալ, պետք է պարզապես հասկանալ, թե որտեղ կա դրական կարիքը։ Հայաստան գալս ոչ միայն ձեզ համար է, այլև իմ՝ հասկանալու համար, թե ինչպես է ֆուտբոլը զարգանում աշխարհում։ Մեզ մոտ մի բան կստացվի, որից կշահեն բոլորը, այդ թվում՝ Հայաստանը»,- ասել է Անելկան։




Լրահոս