Նոր Սահմանադրության նախագծում վտանգավոր կետ են պատրաստվում գրել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ըստ որոշ տեղեկությունների, նոր Սահմանադրության նախագծում ոչ միայն Անկախության հռչակագրից հրաժարվելու, Ցեղասպանության պահանջատիրությունը չմատնանշելու, ԱԺ մեծամասնություն ձեւավորելու դրույթների հետ կապված փոփոխություններ են ուզում անել, այլեւ մի վտանգավոր կետ են պատրաստվում գրել: Այն է. «Հայաստանի Հանրապետությունն իրեն հռչակում է չեզոք երկիր, որի տարածքում չեն կարող մշտական հիմունքներով գտնվել օտարերկրյա զինված ուժեր»: Սա, բնականաբար, ուղղված է ռուսական բազաներին եւ սահմանապահ զորքերին:

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանին հարցրինք՝ քննարկվե՞լ է արդյոք նման առաջարկ: Նա սկզբում ասաց. «Չի քննարկվել նման դրույթ, այն, ինչ քննարկվել է խորհրդում, հրապարակային է, նիստերի տեսագրությունները կան»։ Բայց զրույցի հետագա հատվածում պարզեցինք, որ այս դրույթն իրեն ծանոթ է։ «Տեսականորեն կան սահմանադրություններ, որոնք նման դրույթներ սահմանում են»,- ասաց Վ. Քոչարյանը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։




Լրահոս