«Բրյուսելում նախատեսված եռակողմ հանդիպումը հակասում է չեզոքության սկզբունքին»․ Թուրքիայի ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Բրյուսելում կայանալիք ԱՄՆ-ԵՄ-Հայաստան հանդիպումը, ասված է Թուրքիայի գերատեսչության հայտարարությունում։

Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ տարածաշրջանում ստեղծվել է կայուն խաղաղության և կայունության պատմական հնարավորություն։ «Տարածաշրջանը շատ մոտ է, որպեսզի այս պատմական հնարավորությունը հաջողության հասնի: Այս առումով՝ առավել քան երբևէ, կարևոր է, որ երրորդ երկրները, մասնավորապես՝ ոչ տարածաշրջանային, այս գործընթացին մոտենան արդար և անաչառ՝ զգուշորեն խուսափելով առաջընթացի հասնելուն խոչընդոտող գործողություններից»,- ասված է հաղորդագրությունում։

Ընդգծվում է, որ Բրյուսելում նախատեսված եռակողմ հանդիպումը «հակասում է չեզոքության սկզբունքին», որը պետք է հիմք ընդունել տարածաշրջանային վեճերը լուծելու համար։

«Նախաձեռնությունը, որն անտեսում է Ադրբեջանի դիրքորոշումը, միայն հիմք կստեղծի Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական նոր տարաձայնությունների համար։ Անկարան ևս մեկ անգամ կոչ է անում երրորդ երկրներին հետագա գործողություններում հաշվի առնել տարածաշրջանի առանձնահատկությունները և հավասար դիրքորոշում պահպանել կողմերի նկատմամբ»,- ասված է հայտարարությունում։




Լրահոս