Գյումրիում մեքենան բախվել է սյանը, կոտրել այն և բռնկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 6-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 73-ամյա Համլետ Հ.-ն իր վարած «Citroen» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում՝ «Գյումրի գարեջուր» ընկերության մոտ դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել սյանը, կոտրել այն:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Վարորդը վթարից հետո հասցրել է ավտոմեքենայից դուրս գալ:

Դեպքի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:




Լրահոս