Նոր ֆիլմ ՝ 90 – ականների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարի լույս» ՝ այսպես է կոչվում ֆիլմը, որը նկարահանում է երիտասարդ ռեժիսոր Աննա Արևշատյանը:

Ֆիլմը գեղարվեստական է և պատմում է 90- ականների մասին,երբ նորանկախ ՀՀ-ն կանգնած էր լուրջ հարցերի առջև:

Ֆիլմի որոշ դրվագներ մի քանի ամիս է նկարահանվում են Հրազդան քաղաքի մի շարք թաղամասերում:

Ֆիլմի գլխավոր հերոսը մեր օրերում արդեն 30-ն անց երիտասարդ է,ով ունենալով ընտանիք, բայց չունենալով աշխատանք ՝ որոշում է մեկնել Կանադա:

Հերոսը գնում է հայրական տուն, որ հորը հայտնի որոշման մասին: Ամբողջ ճանապարհին հիշում է իր մանկությունը` հացի հերթերը, մութ տարիները, փայտե վառարանները, ու որքան էլ երկիրը խորը ճգնաժամի մեջ էր, ի տարբերություն այսօրվա, մարդիկ չէին կորցրել հավատը, հույսն ու սերը:

Հենց այս մանկության հիշողությունների դրվագներն էին, որ նկարահանվեցին Հրազդանում 7-ամյա փոքրիկի դերակատարությամբ:

ֆիլմը նախատեսվում է ավարտին հասցնել մինչ «Ոսկե Ծիրան» ամենամյա կինոփառատոնը:

2015թ.-ի սկզբին ֆիլմը կդիտեն նաև կինոթատրոններում: Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ են նկարահանման համար ընտրել հենց Հրազդան քաղաքը, ֆիլմի պրոդյուսեր Շուշանիկ Արևշատյանը պատասխանեց. «Հանրապետության գրեթե բոլոր քաղաքներում եղել ենք, բայց ընտրեցինք Հրազդանը, քանի որ այստեղ է պահպանվել  90 – ականների շունչը`քաղաքի շենքերը, գաստրոնոմները, կտրված ծառերը ՝ անգամ ժողովրդի հագուկապը: 90-ականներից մինչ այսօր այստեղ ոչինչ չի փոխվել»:

Արևիկ Հակոբյան

Հրազդան




Լրահոս