![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/84115615-e1739365139960.webp)
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արամ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ զբաղեցնելով ՀՀ ՊՆ զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի հրամանատարի պաշտոնը, ի թիվս այլնի, կրելով գումարտակի սպառազինության, ռազմական տեխնիկայի և գումարտակի նյութական մյուս միջոցների վիճակի և անվթարության համար պատասխանատվություն, 2024 թվականի օգոստոս ամսից մինչև 2024 թվականի նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, մեկ միասնական դիտավորությամբ, նույն գումարտակի նյութատեխնիկական ապահովման դասակի ավտոմոբիլային ջոկի վարորդ, պայմանագրային զինծառայող, սերժանտ Նվեր Դավթի Պողոսյանի և նույն գումարտակի 7-րդ հրաձգային վաշտի աջակցման ջոկի հրամանատար, ավագ ենթասպա Գոռ Վալերիկի Ոսկանյանի օժանդակությամբ, յուրացման եղանակով հափշտակել է ի պաշտոնե իրեն փաստացի վստահված, ընդհանուր՝ 598.740 ՀՀ դրամի 1.200 լիտր դիզելային վառելիք:
Նվեր Դավիթի Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասի պայմանագրային զինծառայող, 2-րդ հրաձգային գումարտակի նյութապահովման դասակի վարորդ, նույն գումարտակի 2-րդ հրաձգային գումարտակի հրամանատար Արամ Առաքելյանի դրդմամբ, հիշյալ զորամասի պայմանագրային զինծառայող, 2-րդ հրաձգային գումարտակի 7-րդ հրաձգային վաշտի աջակցման ջոկի հրամանատար Գոռ Ոսկանյանի հետ միասին 2024 թվականի նոյեմբերի 20-ին՝ ժամը 20:00-ից 21:00-ն ընկած ժամանակահատվածում, հափշտակել է Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկի բնակավայրի՝ ՀՀ ՊՆ զորամասի պահպանության տեղամասում գտնվող ամրացման շրջանի դիզելային ագրեգատի աշխատանքը կազմակերպելու համար նախատեսված և ՀՀ ՊՆ զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի հրամանատար Արամ՝ Առաքելյանին վստահված ու նույն գումարտակի ավտոհավաքակայանում գտնվող տարածքից թվով 2 հատ 200 լիտրանոց տարաներով, ընդհանուր 400 լիտր տարողությամբ դիզելային վառելիքն ու այն 120.000 ՀՀ դրամ գումարով Խաչիկ բնակավայրի բնակիչ, ՀՀ ՊՆ զորամասի աշխարհազորային վաշտի պայմանագրային զինծառայող, շարքային Հրայր Առաքելյանին վաճառելու նպատակով, իրեն ամրակցված «Ուրալ 4320» մակնիշի ավտոմեքենայով, Գոռ Ոսկանյանի հետ միասին նույն օրը տեղափոխել են Հրայր Ասատրյանի՝ Խաչիկ, բնակավայրի կենտրոնական փողոցի 8 հասցեում գտնվող առանձնատուն:
Գոռ Վալերիկի Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասի պայմանագրային զինծառայող, 2-րդ հրաձգային գումարտակի 7-րդ հրաձգային վաշտի աջակցման՝ ջոկի հրամանատար, նույն զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի հրամանատար Արամ Առաքելյանի դրդմամբ, հիշյալ զորամասի պայմանագրային զինծառայող, 2-րդ հրաձգային գումարտակի նյութապահովման դասակի վարորդ Նվեր Պողոսյանի հետ միասին 2024 թվականի նոյեմբերի 20-ին՝ ժամը 20:00-ից 21:00-ն ընկած ժամանակահատվածում, հափշտակել է Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկի շրջանի դիզելային ագրեգատի աշխատանքը կազմակերպելու համար նախատեսված և ՀՀ ՊՆ զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի հրամանատար Արամ Առաքելյանին վստահված ու նույն գումարտակի ավտոհավաքակայանում գտնվող տարածքից թվով 2 հատ 200 լիտրանոց տարաներով, ընդհանուր՝ 400 լիտր տարողությամբ դիզելային վառելիքն ու այն 120.000 ՀՀ դրամ գումարով Խաչիկ բնակավայրի բնակիչ, ՀՀ ՊՆ զորամասի աշխարհազորային վաշտի պայմանագրային զինծառայող, շարքային Հրայր Առաքելյանին վաճառելու նպատակով, Նվեր Պողոսյանին ամրակցված «Ուրալ 4320» մակնիշի ավտոմեքենայով, վերջինիս հետ միասին նույն օրը տեղափոխել են Հրայր Ասատրյանի՝ Խաչիկ բնակավայրի Կենտրոնական փողոցի 8 հասցեում գտնվող առանձնատուն:
Հրայր Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասի աշխարհազորային վաշտի պայմանագրային զինծառայող, շահադիտական նպատակներից ելնելով, այն է՝ շուկայական արժեքից ցածր արժեքով դիզելային վառելիք գնելու նպատակով, 2024 թվականի նոյեմբերի 20-ին՝ ժամը 20:00-ից 21:00-ն ընկած ժամանակահատվածում, նախապես չխոստացված պայմաններում, 120.000 ՀՀ դրամ գումարով ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված, այն է՝ նույն զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի հրամանատար Արամ Առաքելյանին վստահված ու նույն զորամասի զինծառայողներ Նվեր Պողոսյանի ու Գոռ Ոսկանյանի օժանդակությամբ Արամ Առաքելյանի կողմից հափշտակված Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի՝ ՀՀ ՊՆ զորամասի պահպանության տեղամասում գտնվող ամրացման շրջանի դիզելային ագրեգատի աշխատանքը կազմակերպելու համար նախատեսված թվով 2 հատ 200 լիտրանոց տարաներով, ընդհանուր 400 լիտր տարողությամբ դիզելային վառելիքը:
Քնար Մանուկյան