Time-ի վարկածով աշխարհի ամենաազդեցիկ մարդիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան Time ամսագիրը կազմել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը: Վարկանիշի առաջին հորիզոնականում Բարակ Օբաման չէ, ոչ էլ առհասարակ անձ, ով առնչություն ունի քաղաքականության հետ: Առաջին հորիզոնականում երգչուհի Բեյոնսեն է:

Բեյոնսեին առավելություն տալը պատահական չէ: Արդեն առաջին տարին չէ, որ երգչուհին ոչ միայն շոու-բիզնեսի աստղ է, այլ նաև կանանց իրավունքների ջատագով: Այս արժանիքի համար էլ նրան առաձնացրել է ամսագրի խմբագրությունը:

Ամսագրի շապիկը զարդարել են նաև General Motors ավտոմոբիլային ընկերության ղեկավար Մերի Բարրան, բասկետբոլիստ Ջեյսոն Կոլլինզը և ամերիկյան դերասան Ռոբերտ Ռեդֆորդը:

Իսկ քաղաքական գործիչների շարքում, ում Time-ը ազդեցիկ է համարել, հայտնվել են Բարակ Օբաման, Վլադիմիր Պուտինը, Անգելա Մերկելը և Հիլարի Քլինթոնը:




Լրահոս