«Ատլետիկոն» արժանի էր հաղթանակի. Ժոզե Մոուրինյո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Չեմպիոնների լիգայի «Չելսի» – «Ատլետիկո» կիսաեզրափակիչ  հանդիպումն ավարտվել է մադրիդցիների հաղթանակով:

Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կարծիքով` «Ատլետիկո»-ն արժանի էր  իր թիմի նկատմամբ տարած հաղթանակին, փոխանցում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

«Մեզ իսկական թիմ էր դիմակայում, որը գիտեր, թե ինչ պետք է անել խաղադաշտում: Այս խաղում առանցքային մի պահ տեղի ունեցավ: Մրցակցի դարպասապահը գերազանց սեյվ կատարեց, իսկ հետո մեր դարպասին 11 մետրանոց նշանակվեց: Նման հանդիպումներում որոշիչ է յուրաքանչյուր տարր:  Շնորհավորում եմ «Ատլետիկո»-ին: Այն հիանալի թիմ է»,- նշել է նա:




Լրահոս