Նախարարի համար միջնորդել է Դավիթ Հարությունյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ նորանշանակ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին այդ պաշտոնում նշանակելու համար միջնորդել են:

Մեր տեղեկություններով ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ միջնորդել է Հ. Մանուկյանի համար, վերջինս էլ Սերժ Սարգսյանին խնդրել է Հ. Մանուկյանին նշանակել այդ «պոստում»:

Փաստորեն,  Դ. Հարությունյանի շնորհիվ արդարադատության նախարար է նշանակվել Հ. Մանուկյանը:Հավելենք, որ Հովհաննես Մանուկյանը համարվում է Դ. Հարությունյանի «կադրը»:

Հիշեցնենք, որ Հ. Մանուկյանը մինչ այս հարեւան Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան էր:




Լրահոս