Հայաստանում նոր օտարերկրյա ավիափոխադրողներ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ամենախրթին խնդիրներն առկա են հենց էկոնոմիկայի նախարարությունում», – խորհրդարանում 2013թ. պետբյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ասաց ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:

«Դուք խոսեցիք օդի ազատականացումից. այդտեղից բխում է, որ օդը ազատականացված չէր: Արդյոք հիմա գտնո՞ւմ եք, որ օդն ազատականացված է», – անդրադառնալավ բաց երկնքի քաղաքականությանը՝  հարցրեց պատգամավորը:

Անդրադառնալով այս հարցին՝ նախարարը նշեց, որ բաց երկնքի քաղաքականության մասին հայտարարվել է դեռ անցյալ տարի:

«Այո, ազատականացված է, և կնքվել է արդեն մի քանի նոր պայմանագիր. օրինակ՝ վերջերս Իրանի հետ, իսկ Իրաքի ներկայացուցիչն էլ պետք է գա մեր երկիր՝ բանակցությունների», – նշեց նա, հավելելով, որ այս ամենը ավիափոխադրումների մոտ 20-25 տոկոս աճ կնախատեսի, և օտարերկրա ավիաընկերությունների հանդեպ հետաքրքրությունը նույնպես կմեծանա:

Քոքոբելյանը նաև հարց ուղղեց արտասահմանյան առևտրական ներկայացուցիչների պահպանության հետ կապված` նշելով, որ վատ չէ դրսում առևտրական ներկայացուցիչներ ունենալը, բայց դրա համար 93 մլն դրամ ծախսելը շատ է և մեր պայմաններում` սուղ:

Անդրադառնալով արդեն վերը նշված հարցին՝ նախարարը նշեց. «Ունենք երեք առևտրական ներկայացուցչություն: Դրանցից մեկը բյուջեից ոչ մի գումար էլ չի ստանում և իր աշխատանքները կատարում է շատ ճիշտ: Իսկ մյուս երկուսի դեպքում միայն ներկայացուցիչների պահպանման ծախսերն են», – մանրամասնեց նա:

 




Լրահոս