Սեվան-Գավառ ճանապարհին երեք մեքենա բախվել են իրար Նոյ 09,2012 14:49 Նոյեմբերի 8-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Սեւան-Գավառ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել “ԶԻԼ”, “ԳԱԶ-33021-212” եւ “ՎԱԶ-2103” մակնիշի ավտոմեքենաներ: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով “ՎԱԶ-2103”-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Ֆուտբոլիստները ծեծել են մրցավարին.(տեսանյութ) Նոյ 09,2012 14:35 Տաջիկստանի ֆուտբոլի առաջնության հերթական տուրում Դուշանբեի “Էներգետիկ” թիմի խաղացողները՝ “Իստարավշանի” հետ խաղի ժամանակ ծեծի են ենթարկել գլխավոր մրցավարին: Մրցավարի որոշումներից դժգոհ ֆուտբոլիստները նախ սկսել են վիճել մրցավարի հետ, ապա հարձակվել նրա վրա: Այս միջադեպը կքննարկվի կարգապահական կոմիտեում, որից հետո համապատասխան պատժամիջոցներ կկիրառվեն:
ԼՈՒՐ ԿԱԴՐ Նոյ 09,2012 14:26 Լուսանկարն արվել է Երեւանի Թումանյան փողոցում: Իրեն անպարտելի համարող “Տոյոտա” մակնիշի 97 ՕՈ 999 համարանիշի ավտոմեքենայի վարորդը տեսուչի կողմից ենթարկվել է քսան հազար դրամի վարչական պատասխանատվության: Լուսանկարը՝ Գ. ՇԱՄՇՅԱՆԻ
Ադրբեջանը հարմար առիթ է փնտրում հակամարտության վերսկսման համար Նոյ 09,2012 14:25 Սերժ Սարգսյանը խորապես մտահոգված է հարևան Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի տարածքը զինված հակամարտության մեջ ներքաշելու ցանկությամբ: Tert .am-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Wall Steet Journal-ը, որը զրուցել է Սերժ Սարգսյանի հետ։ Պարբերականի հետ զրույցում Սերժ Սարգսյանը զգուշացրել է, որ այդ դեպքում հայկական ուժերը կտան “անհամաչափ” ուժեղ պատասխան։ Նա ասել է, որ Հայաստանի կառավարությունը կողմ է …
Հարիր չէ. Սուքիաս Ավետիսյանը՝ ՀՅԴ-ին Նոյ 09,2012 14:20 ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը հայտարարություն է տարածել. Դաշնակացական մեր որոշ գործընկերների ջղաձիգ ու նյարդային արձագանքն իրենց հայտարարության մասին տարածված կարծիքներին, կարծում եմ, հարիր չէ քաղաքական մշակութի զարգացման ջատագով հանդիսացող կուսակցության ներկայացուցիչների համար: Նախ, քաղաքական բազմակարծությունն ու ազատ արտահայտվելու իրավունքն է, որ կարող է բերել ժողովրդավարական հասարակության զարգացմանը: Իսկ ընդդիմախոսներին լռեցնելու փորձերը դատապարտված են …
Ես շանսեր ունեցող մրցակից չեմ տեսնում. Մկրտիչ Մինասյան Նոյ 09,2012 14:18 Առաջիկա նախագահական ընտրություններին, եթե անգամ առաջադրվեն նախորդ երկու նախագահները կամ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ապա չեն կարող մրցել գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: “Ես շանսեր ունեցող մրցակից չեմ տեսնում”,- ընդգծեց պատգամավորը: Հարցին, թե Մկրտիչ Մինասյանը մրցակից չի՞ տեսնի, եթե անգամ խորհրդարանական …
Ժողովուրդ . Ցանկալի սցենարով. Խմբագրական Նոյ 09,2012 14:11 Առաջիկա նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին օդուջրի պես անհրաժեշտ է ոչ թե սովորական վերընտրություն, այլ աննախադեպ` համոզիչ պայքարի արդյունքում ձեռք բերած անառարկելի հաղթանակ: 2008-ին արյան գնով ձեռք բերած հաղթանակից հետո Ս. Սարգսյանը թերեւս ավելի լավ, քան որեւէ մեկը, իր մաշկի վրա զգացել է՝ ինչ ասել է լինել բացարձակ լեգիտիմություն չունեցող նախագահ ինչպես երկրի ներսում` քաղաքական ուժերի …
Բացվել է Մանուկ Աբեղյանի անվան հենակետային թիվ 3 ավագ դպրոցը Նոյ 09,2012 14:09 Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի Մանուկ Աբեղյանի անվան հենակետային թիվ 3 ավագ վերակառուցված դպրոցի բացմանը: Կառավարության ղեկավարը ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ շրջել է դպրոցով, ծանոթացել կատարված աշխատանքներին եւ կրթական ծրագրերին: Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դպրոցում ստեղծվել են նախամասնագիտական …
Վիրաբույժը սխալմամբ 450 առողջ կանանց է վիրահատել Նոյ 09,2012 14:05 Մեծ Բրիտանիայում օնկոլոգ-վիրաբույժ Իան Պատերսոնին մեղադրվում է հարյուրավոր առողջ կանանց վիրահատելու մեջ: Բժիշկը սխալմամբ նրանց մոտ կրծքագեղձի քաղցկեղ էր ախտորոշել: Վիրաբույժն, ով արդեն զրկվել է լիցենզիայից, իրագործել է առնվազն 450 վիրաբուժական միջամտություն առողջ կանանց մոտ: Պատերսոնը վիրահատել է ավելի քան 700 կնոջ, ովքեր իսկապես ունեին քաղցկեղ: Նա օգտագործել է այնպիսի մեթոդիկա, որի դեպքում հիվանդության կրկնվելու …
Ուսանողներն արյուն հանձնեցին Նոյ 09,2012 13:59 Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը նոյեմբերի 9-ին պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում կազմակերպել էին անվարձահատույց արյունատվության միջբուհական ակցիա, որին մասնակցում էին պետական և ոչ պետական բուհերի ուսանողներ։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը նշեց, որ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն արդեն 10 տարի է՝ իրականացնում է անվարձահատույց արյունատվության ակցիաներ։ “Այս …
11 Հունվար 14:18 Արտաքին հետախուզության ծառայության աշխատողները պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն կստանան
09 Հունվար 22:46 ՔՊ այսօրվա նիստը ավարտվել է քաշքշուքով. ՔՊ-ական Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետը Փաշինյանի ներկայությամբ վիճել են
07 Հունվար 14:42 Ադրբեջանական կողմը «Զանգեզուրի միջանցքի» թեմայով փոքր, բայց հաջող տեղեկատվական գրոհ իրականացրեց. թյուրքագետ
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից