Վաշինգտոնը չի ճանաչում Աբխազիայում ու Հարավային Օսիայում կայացած ընտրությունները Մար 26,2012 21:15 Վաշինգտոնը չի ճանաչում Աբխազիայում ու Հարավային Օսիայում կայացած ընտրությունները: Այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպանատունըՀիշեցնենք, որ մարտի 24-ին Աբխազիայում անցկացվեց խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը, իսկ մարտի 25-ին Հարավային Օսիայում՝ նախագահական ընտրությունների առաջին փուլը: Վրաստանում ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Վրաստանի բնակչության մեծ մասը վտարվել է Աբխազիայում ու Հարավային Օսիայում գտնվող իրենց …
Թուրքիան, ԱՄՆ-ն եվ Ռուսաստանը ցանկանում են Սարգսյան-Ալիեվ հանդիպում կազմակերպել Մար 26,2012 21:04 Միացյալ Նահանգները, Թուրքիան եւ Ռուսաստանը ցանկանում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպում կազմակերպել, SalamNews-ին հայտնել է Թուրքիայի Ռազմավարական հետազոտությունների միջազգային կենտրոնի քաղաքական մեկնաբան Գյուներ Օզքանը: Նրա խոսքով` ղարաբաղյան հակամարտության արդարացի լուծման համար Թուրքիան ցանկանում է հանդիպմանը բերել ադրբեջանական, իսկ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը` հայկական կողմին: Հիշեցնենք, որ ավելի վաղ հնարավոր հանդիպման մասին հաղորդել էր …
Իսրայելում տղամարդը կծել է ոստիկանական շանը Մար 26,2012 20:59 Իսրայելի Քֆար Սավա քաղաքում մի տղամարդ կծել է ոստիկանական շանը,- հաղորդում է Ynetnews-ը: Միջադեպը տեղի է ունեցել մի քանի օր առաջ տեղի ոստիկանության բաժանմունքում: Ըստ ոստիկանների՝ իրենք մոլեգնած իսրայելցուն բերման են ենթարկել նախկին կնոջ տանը վիճաբանություն սարքելուց հետո, որտեղ նա սպառնացել է նետվել պատուհանից եւ փորձել է հարձակվել ոստիկանության աշխատակիցների վրա՝ զինված պտուտակահանով: Եվ, քանի …
Երկրաշարժ Մուշում Մար 26,2012 20:51 Թուրքիայի կազմում գտնվող Մուշ նահանգում այսօր կեսօրին տեղի է ունեցել Ռիխտերի սանդղակով 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են Բողազիչի համալսարանի երկրաշարժների ուսումնասիրման սեյսմիկ դիտակայանում:Ըստ թուրքական “Dogan”լրատվական գործակալության`ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը հայտնաբերվել է Բուլանըք շրջանի Սուլթանլը գյուղում: Երկրաշարժը զգացվել է նաեւ Էրզրումում եւ Աղրըդաղում: Նախնական տեղեկություններով` նյութական և մարդկային կորուստներ չկան:
Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ գնում է ամենամեծ թվով մեծամասնական թեկնածուներով Մար 26,2012 20:44 Առաջիկա խորհրդարանական ընտրություններին Հայ ազգային կոնգրեսը գնում է ամենամեծ թվով մեծամասնական թեկնածուներով: 38 ընտրատարածքներում կոնգրեսականների առաջադրումները`ՀԱԿ անդամ, Նիկոլ Փաշինյանի խոսքով ինքնանպատակ չէ: Նիկոլ Փաշինյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրված է թիվ 7 ընտրատարածքում: Նրա կարծիքով ցանկացած ընտրատարածքում յուրաքանչյուր ընդդիմադիր թեկնածու մեծ շանսեր ունի հաղթելու:
Դոլարը մոտեցավ 390-ի սահմանագծին Մար 26,2012 20:36 Այսօր “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 3.65 մլն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք`389.15 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 389.26 դրամ: Կենտրոնական բանկից armlur.am-ին հայտնեցին, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքն ավելացել է 0.40-ով եւ կազմել 388.64 դրամ:
Հովիկ Աբրահամյանի եղբայրը հանել է իր թեկնածությունը Մար 26,2012 20:32 ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Ջոնիկ Աբրահամյանը ինքնաբացարկ է ներկայացրել եւ հանել է իր թեկնածությունը:Հիշեցնենք, որ Ջոնիկ Աբրահամյանը մեծամասնականով ինքնաառաջադրվել էր Արարատի մարզի թիվ 17 ընտրատարածքում: Նույն ընտրատարածքում ՀՀԿ-ն առաջադրել է նաև Կարինե Պողոսյանին, ինչն էլ տարբեր խոսակցությունների տեղիք է տվել:
Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հադրութի շրջանի հարավային թեվի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին Մար 26,2012 20:18 Արցախի հանրապոտության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, armlur.am-ին տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ մարտի 26-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հադրութի շրջանի հարավային թեւի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին:Հատուկ ուշադրություն է դարձվել ժողովրդագրական իրավիճակի բարելավման, գյուղատնտեսության եւ ոռոգման ոլորտների զարգացման խնդիրներին: Բակո Սահակյանը այս երեք ուղղությունները համարել է սերտորեն փոխկապակցված՝ հավելելով, որ նրանցից յուրաքանչյուրում …
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեդվեդեվին, Օբամային եվ Սարկոզիին Մար 26,2012 20:04 ՀՀ նախագահի մամլո գրասենյակից armlur.am-ին տեղեկացնում են, որԵվրոպայի անվտանգության եւ համագործակցության խորհրդաժողովի որոշմամբ սկիզբ դրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Մինսկի գործընթացի 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին:Սերժ Սարգսյանը երախտագիտություն է …
ամառային ժամանակի պատճառով շախմատիստները պարտվել են Մար 26,2012 19:55 Բուլղարական Պլովդիվ քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի առաջնությունում Վրաստանի տղամարդկանց հավաքականի շախմատիստներին տեխնիկական պարտություն է գրանցվել` մրցամարտին ուշանալու պատճառով, հայտնում է,- Գրուզիա օնլայն-ը:Շախմատիստներն ուշացել են խաղից Եվրոպայի` ամառային ժամանակին անցնելու պատճառով (լույս մարտի 25-ի գիշերը Եվրոպայում ժամացույցի սլաքներն առաջ են բերվել մեկ ժամով): Մարզիկներն այս հանգամանքն հաշվի չեն առել, քանի որ Վրաստանում ժամանակային անցում չի կատարվել:
07:21 «Գող» Նոդարի Արմոն, «Չերեմուշկայի Պրոն» և մյուսները ավտոմեքենա են խլել . հավաքի հետքերով․ «Ժողովուրդ»
10 Մարտ 11:01 «Գրեցիայից Արամո», «Չերեմուշկեցի Պրո». Արմավիրում քրեական հեղինակություների գործողություններ են կանխվել. ինչ կապ ունի ադրբեջանցին
10 Մարտ 13:38 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Դուք գրկախառնվել եք հեղինակություն Բանդուրյանի հետ. Հարց՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուին
06 Մարտ 20:37 2025-ը լինելու է «պատերազմի տարի». ուշադրություն կենտրոնում են լինելու Գազայի հատվածը և Իրանը. Իսրայելի պաշտպանության բանակի նոր ԳՇ պետ
04 Մարտ 23:39 ՖՈՏՈ․Դատավարության ժամանակ ցուցադրվել է Վարդանյանի WhatsApp-ի և Telegram-ի գաղտնի նամակագրությունը
04 Մարտ 19:07 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվել Բաղանիս-Ոսկեպար ավտոմայրուղում.կրակոցներ․ հայտարարվել է «զգոնության բարձրացում»
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը