ԱԴՐԲԵՋԱՆՑՒՆ ՍՊԱՆԵԼ Է ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԸ Մար 01,2013 19:25 Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի ռեստորաններից մեկի խոհարարը վիճաբանության ժամանակ սպանել է իր գործընկերոջը: Հայտնի է դարձել, որ ռեստորանի երկու խոհարարների միջեւ վիճաբանություն է սկսվել սեղանը սրբելու լաթի պատճառով: Վեճի ժամանակ խոհարարներից մեկը վերցրել է մոտակայքում գտնվող գրտնակն ու հարվածել գործընկերոջ գլխին: Վերջինս գլխուղեղի հատվածում ստացած վնասվածքներից ժամեր անց մահացել է: Փաստի առիթով հետաքննություն է սկսվել:
Եղանակը Հայաստանում Մար 01,2013 19:11 Այս գիշեր Հայաստանի տարածքի մեծ մասում սպասվում են տեղումներ, որոնք ցերեկը կշարունակվեն միայն արեւելյան շրջաններում: Կիրակի օդերեւութաբանները կանխատեսում են առանց տեղումների եղանակ, ջերաստիճանը կնվազի 4-5 աստիճանով: Ըստ “Հայպետհիդրոմետի”` Երեւանում առաջիկա գիշերը սպասվում են տեղումներ: Վաղը ցերեկը եւ կիրակի կլինի առանց տեղումներ եղանակ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +2+4, ցերեկը` +10+12:
Կան դժվարանցանելի ավտոճանապարհներ Մար 01,2013 19:05 ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դժվարանցանելի է Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը և Սելիմի լեռնանցքը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների և 30-ից ավել նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար: Մյուս բոլոր …
Մարտի 1-ի զոհերի հիշատակը միշտ վառ կմնա ՀԱՅԵՐԻ սրտերում Մար 01,2013 19:00 “Նոր ժամանակներ” կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է. “Մարտի 1-ի զոհերի հիշատակը միշտ վառ կմնա ՀԱՅԵՐԻ սրտերում…Կարծես թե հենց մեր տղաների համար էր հեղափոխական Հակոբ Հակոբյանը գրել իր բանաստեղծությունը. Ինչպիսի՜ հերոս ընկերներ մեռան,-Մեռա՛ն՝ չկորան… Կրա՛կն էր ցայտում նրանց աչք-ունքից, Շանթը՝ շրթունքից, Երբ խոսում էին ծով-ամբոխի մեջ Վիշտ ու կարիքից, Վրեժի, ցասման …
Լեվոն Տեր-Պետրոսյանը ներկա չէր Մարտի 1-ի զոհերի հիշատակին Մար 01,2013 18:46 Այսօր` մարտի 1-ին Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել 2008-ի մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողություն, որին մասնակցել են ինչպես Հայ ազգային կոնգրեսի աջակիցներն ու անդամները, այնպես էլ “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Հոգեհանգստի արարողության ավարտից հետո մարդիկ լուռ երթով շարժվել են դեպի Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ իրենց հարգանքի տուրքն են մատուցելու մարտի 1-ի …
ԵՊՀ ռեկտորատի հայտարարությունը Մար 01,2013 18:34 ԵՊՀ ռեկտորատը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. “Վերահաստատելով մեր հավատարմությունը խոսքի ազատության արժեքին և մեր համոզմունքը ցանկացած երևույթ ազատորեն քննարկելու հարցում, ըմբռնումով մոտենալով hամալսարանի մի խումբ ուսանողների վրդովմունքին՝ ԵՊՀ ռեկտորատը դատապարտում է խոսքի ազատության և քաղաքակիրթ վարքագծի սահմանն անցնող բոլոր անթույլատրելի երևույթները՝ լինեն դրանք ուսանողուհու կողմից մատներով ցուցադրվող անպարկեշտ ժեստեր, թե՛ ռեկտորի օգնականի …
Վլադիմիր Գասպարյանը պաշտոնանկ է արել Գյումրիի ոստիկանապետին Մար 01,2013 18:29 Այսօր՝ մարտի 1-ին, ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրիի բաժնի պետ Վահան Դանիելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել կադրերի ռեզերվ: ՀՀ Ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը նշանակվել է Ոստիկանության Գյումրիի բաժնի պետ:
ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԻ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ՝ ՁՈՒՆ ԹԱՆԿԱՑԵԼ Է Մար 01,2013 18:25 Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ՝ հանրապետությունում նկատվում է ձվի պահանջարկի ավելացում, ինչի պատճառով էլ այն արդեն թանկացել է: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի խիստ վերահսկողություն է սահմանելու ձվի շուկայում: Սակայն “Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկա”-ի կոմերցիոն բաժնի պետ Անդրե Կիրակոսյանի խոսքով՝ ձվի թանկացումը կապված է ոչ թե Սուրբ Զատիկի տոնի, այլ …
Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվող Արթուրին գտել են Հրազդանում Մար 01,2013 18:22 Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 28-ին, ժամը 13.30-ին, Հրազդանի Կենտրոն թաղամասի 44/Ա շենքի բնակարաններից մեկից բերման է ենթարկվել 30-ամյա Արթուր Մ.-ն: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ, նա 2012 թ. մայիսի 25-ից Լեհաստանի Հանրապետության Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից հետախուզվում էր զենքի ապօրինի պատրաստման մեղադրանքով:
24 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի հավաքական Մար 01,2013 18:20 Ինչպես հայտնի է, մարտի 26-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան “Հանրապետական” մարզադաշտում տեղի է ունենալու Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Չեխիա հանդիպումը: Գոյություն ունեցող կարգի համաձայն, ազգային հավաքականների խաղացողները պետք է հրավեր ստանան ոչ ուշ, քան պաշտոնական հանդիպումից 15 օր առաջ: ՀՖՖ պաշտոնական կայքը ՀՖՖ հավաքականների բաժնից տեղեկացել է, որ 24 ֆուտբոլիստների ակումբներին պաշտոնական հրավերներն …
31 Հունվար 20:46 Փետրվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ
31 Հունվար 23:40 Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները գործադուլ են անում. նրանք որոշել են գիշերել դրսում․ «Հետք»
31 Հունվար 17:01 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը չհերքեց՝ Ռուբեն Վարդանյանի վերադարձը չի պահանջել, և այդ արտահոսքի համար Աղազարյանին հեռացրին
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
31 Հունվար 20:46 Փետրվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ
30 Հունվար 12:34 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Երգիչ Սարո Թովմասյանին վարորդական վկայականից զրկել են․ երգիչն ընկել է դատարանի դռները
30 Հունվար 07:21 Տղամարդկություն ունեցի՛ր, հրապարակի’ր ձայնագրությունը, չե’նք հերքելու մեր գրածը. «Ժողովուրդ»
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան