Մար 12,2013 00:00 «Տղա՛ ջան, եթե Սամվել Ալեքսանյանի պես մարդիկ չլինեին, դու լրագրող էլ չէիր լինի»: Գալուստ Սահակյան news.am Բացահայտում. հավերժ պատգամավոր ու օլիգարխների հավատարիմ պաշտպան Գալուստ Սահակյանը, լղոզելուց բացի, զայրանալ էլ գիտի: Փաստորեն, մեր բոլորի գոյությունը կախված է Սամվել Ալեքսանյանից ու նրա նման մի քանի այլ անձնավորություններից, եւ լրագրողները երախտամոռ չլինելու համար տարեկան առնվազն 4 անգամ պետք …
Մար 12,2013 00:00 «Մեծ դեր է վերապահված ԲՀԿ-ին, որի կարգախոսները բավական պրակտիկ են…Սպասումներ ներկան ՕԵԿ-ից…»: Ահարոն Ադիբեկյան news.am Մեծն թվանկարիչն այս անգամ էլ թվերի փոխարեն պատկերներ է նկարում՝ մատուցելով ենթադրյալ իրականությունը: ԲՀԿ-ի ի՞նչ պրակտիկ կարգախոսների մասին է խոսքը, երբ նրանց խոսքն այդպես էլ գործ չդարձավ, եւ հօդս ցնդեց հիմնական՝ «Մեր խոսքը գործ է» կարգախոսի գաղափարը: Ո՞վ կարող է …
Մար 12,2013 00:00 «Ես արձակուրդում եմ, նախարար չեմ: Հա ի՞նչ անենք, ես որ խանութ եմ գնում, որպես Հրայր Թովմասյա՞ն չեմ, չլինե՞մ Հրայր Թովմասյան»: Հրայր Թովմասյան tert.am Որպես իրավաբան հանդես եկող արդարադատության նախարարին զայրացրել է լրագրողի հարցը, թե վերջինս նույնպես կարող է օգտվել իր իրավաբանական ծառայություններից: Եթե նախարարը, արձակուրդում լինելով, աշխատում է որպես Սերժ Սարգսյանի իրավաբան, ապա ինչո՞ւ լրագրողը …
ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄ ԵՆ ԳԵՏՆԱՆՑՈՒՄԻ ԿՐՊԱԿՆԵՐԸ Մար 12,2013 00:00 Երեկ մետրոյի «Երիտասարդական» կայարանին հարող գետնանցումում գործող կրպակներն ապամոնտաժվում էին, իսկ գրավաճառները հավաքում էին իրենց գրքերը: Կրպակատերերն ու աշխատողները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրին, որ իրենք շուտով բողոքի ակցիա կկազմակերպեն այս հարցով: Գրավաճառներից մեկը՝ 32-ամյա Հակոբը, վրդովված նկատեց, որ տարածքը լքելու պահանջի մասին իրենց ասել են ընդամենը երեք օր առաջ: «Եկան ասին, որ 11-ին մաքուր լինի: …
ՍԵՎԱՆՈՒՄ ԱՊՏԱԿԵՑԻՆ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ Մար 12,2013 00:00 Շաբաթ օրը «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Գեղարքունիքի մարզ կատարած այցն այնքան էլ հարթ չի ընթացել: Սադրանքներ, փոխադարձ վիրավորանքներ, միմյանց «ոչնչացնելու» խոստումներ, քաշքշուկ ու նույնիսկ մի թաքուն ապտակ է արձանագրվել մարզային հանդիպումների ընթացքում: ՎԱՐԴԵՆԻՍՈՒՄ ՏՂԱՄԱՐԴ ՉԿԱ՞ Ի սկզբանե նկատենք, որ «Ժառանգության»՝ մինչ օրս կայացած հանրահավաքները բավական զուսպ եւ կազմակերպված են ընթացել, համենայնդեպս սադրանքներ եւ անախորժություններ …
ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ Մար 12,2013 00:00 Այսօր՝ ժամը 10-ին, Սահմանադրական դատարանը կշարունակի ՀՀ նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումների հիման վրա գործի քննությունը: Դիմումներով վիճարկվում են ՀՀ նախագահի փետրվարի 18-ի ընտրությունների քվեարկության պաշտոնական արդյունքները եւ դրանց հիման վրա «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի փետրվարի 25-ի թիվ 62-Ա որոշումը: Նիստում իր բացատրությունները կներկայացնի դիմողներից Ա. …
ԵԹԵ ՀԵՏԵՎԻ Մար 12,2013 00:00 Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանին այցելել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: «Րաֆֆի Հովհաննիսյանը խորը քրիստոնյա մարդ է: Նա իր ամբողջ քարոզարշավի ընթացքում որեւէ մեկին չփնովեց, որեւէ մեկին վատ բան չասաց, այսօր ծայրահեղ քայլի է գնացել` հացադուլի: Ես գիտեմ, թե դա ինչ դժվար է` հացադուլի հասնելը, եւ այդ առումով ես իմ պարտքն եմ համարում իմ աջակցությունը հայտնել,-ասել …
ԴԵՌ ՈՉ ՄԻ ԴԻՄՈՒՄ Մար 12,2013 00:00 Երեկ` Երեւանի ավագանու ընտրություններին առաջադրվելու առաջին օրը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը որեւէ հայտ չի ստացել: Հիշեցնենք, որ ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացվեն մինչեւ մարտի 21-ի ժամը 18-ը: Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համար ընտրական գրավի սահմանված չափը 3 մլն դրամ է:
ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՆ Մար 12,2013 00:00 «Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշել է մասնակցել Երեւանի ավագանու 2013թ. մայիսի 5-ի ընտրություններին: Երեկ կայացած քաղխորհրդի նիստում քննարկվել են ավագանու ցուցակի ձեւավորման սկզբունքները:
ԴԵՄՔԸ ԴՈՒՐՆԵՐԸ ԵԿԵԼ Է Մար 12,2013 00:00 Երեկ՝ կեսօրին, հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին այցելել է ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը, ում հետ զրույցի մանրամասները Օսկանյանի խնդրանքով Ր. Հովհաննիսյանը չի ցանկացել մեկնաբանել: Զրույցից հետո Վ. Օսկանյանը ոստիկանների վրա զայրացել է, քանի որ նրանք զրույցի ամբողջ ընթացքում խոշոր պլանով նկարել են պատգամավորի դեմքը: Ի պատասխան՝ ոստիկանները նշել են, որ իրենք ունեն այդ իրավունքը:
26 Նոյեմբեր 14:34 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան
25 Նոյեմբեր 18:51 Ազգընտիր Աղազարյանը հերթական անգամ ստեց իր ընտրողներին. խոստացված հայտարարությունը ուշանում է
26 Նոյեմբեր 20:46 Էրեբունիում մոխրակույտի են վերածվել փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի վարորդի անունով մեքենաները. կասկածելի հրդեհ
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին