Թմրամիջոցի և հոգեմետ դեղորայքի ապօրինի տեղափոխման փորձ է կանխվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչությունը թմրամիջոցի և հոգեմետ դեղորայքի ապօրինի տեղափոխման մի շարք դեպքեր է կանխել: Օպերատիվ միջոցառումների արդյունքում շուրջ 3 տասնյակ դեպքով մոտ 2700 դեղահաբ է հայտնաբերվել, որոնց մեջ գերակշռել է «Սուբոտեքս»-ը:  

Այս մասին armlur.am-ը տեղեկացավ ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ 

Բացահայտված դեպքերի վիճակագրությունը փաստում է, որ հիմնականում փոստային ծանրոցների միջոցով է փորձ արվում Հայաստան ապօրինի հոգեմետ դեղորայք ներկրել: Միայն երկու դեպքով` Ֆրանսիայից ուղարկված ծանրոցներից, հայտնաբերվել է ավելի քան 900 այդպիսի դեղահաբ կամ, օրինակ, խաղալիք ավտոմեքենան ու կոշիկն են հոգեմետ դեղորայքի թաքստոց դարձել: 

Վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Մեղրիի մաքսակետում էլ թմրամիջոցի ապօրինի տեղափոխման փորձեր են կանխվել: Հիմնականում ԻԻՀ քաղաքացիներ, դիմելով տարբեր հնարքների, գրպանում, դրամապանակում թաքցրած փորձել են ափիոնանման զանգված ներկրել: 




Լրահոս