Մայիսի 9-ին Beeline-ի ֆիքսված ցանցից դեպի Beeline-ի և ԼՂՀ ֆիքսված ցանցեր բոլոր միջքաղաքային զանգերը կլինեն անվճար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը հայտարարում է Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին և Շուշիի ազատագրման 23-ամյակին նվիրված ակցիայի անցկացման մասին: 2015 թ. մայիսի 9-ին Beeline-ի ֆիքսված ցանցից դեպի Beeline-ի և ԼՂՀ ֆիքսված ցանցեր բոլոր միջքաղաքային զանգերը կլինեն անվճար։

«Մայիսի 9-ը տարվա կարևորագույն օրերից է, որը Հայաստանում խորհրդանշում է միաժամանակ երկու պատմական մեծ իրադարձություն` հաղթանակը Հայրենական Մեծ պատերազմում և Շուշիի ազատագրումը: Այս օրը Beeline-ն անելու է հնարավոր ամեն ինչ` բաժանորդներին անխափան և հասանելի կապով ապահովելու համար: Հատուկ ակցիան մեր բաժանորդներին, այդ թվում նաև վետերաններին, հնարավորություն կտա Հաղթանակի օրը շնորհավորել Հայաստանում և Արցախում գտնվող իրենց հարազատներին, բարեկամներին ու զինակիցներին և կիսվել նրանց հետ տոնական ու հաղթական տրամադրությամբ միանգամայն անվճար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ Beeline-ը նաև միացել է #70հազարշնորհակալություն գլոբալ թվային ակցիային` նվիրված Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին: Ակցիայի շրջանակում գործարկվել է spasibo.beeline.am հատուկ կայքը, որտեղ բոլոր ցանկացողները կարող են հայտնել «Շնորհակալություն»` սեղմելով համապատասխան կոճակը, նաև կիսվել իրենց շնորհակալական խոսքերով սոցիալական ցանցերում #70հազարշնորհակալություն հեշթեգով: spasibo.beeline.am կայքում տեղադրված է ինտերակտիվ հաշվիչ, որը ցույց է տալիս ակցիային միացած և «Շնորհակալություն» հայտնած մարդկանց թիվը: Մինչև մայիսի 10-ը հաշվիչն իրական ժամանակում լազերային արտացոլման միջոցով կցուցադրվի Մոսկվայում Beeline-ի Գլխամասային գրասենյակի շենքի պատին, և բոլոր ցանկացողները կկարողանան հետևել վետերաններին շնորհակալություն հայտնած մարդկանց աճող թվին։




Լրահոս