77-ամյա կինը ինքնասպան է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ՝ հոկտեմբերի 23-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 9:00-ի սահմաններում, Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Բյուրավան գյուղում ինքնասպանություն է կատարել 77-ամյա Վ. Մուրադյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարևանները պատմել են, որ կինը ունեցել է առողջական խնդիրներ և նախկինում նույնպես փորձել է վերջ տալ իր կյանքին: Այս անգամ նա ինքնասպան է եղել ինքն իրեն շնչահեղձ անելու միջոցով: Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության, մահացածի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:




Լրահոս