Դատախազության ուսումնասիրությունների արդյունքում դպրոցներում մի շարք խախտումներ են արձանագրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀ գլխավոր դատախազությունը 2014 թվականին ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից, Երեւանի քաղաքապետարանից եւ ՀՀ բոլոր մարզպետարաններից պահանջել է իրենց ենթակայության տակ գործող դպրոցների աշխատակիցներին աշխատանքի վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումարները վճարելու եւ փաստացի վճարված գումարների մասին տեղեկատվություն տրամադրել:

Ըստ մեզ հասած տեղեկությունների` վերոնշյալ ՊՈԱԿ-ները դատախազության են ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը, որից հետո սկսվել են ուսումնասիրություններ՝ պարզելու, թե որքանով են իրավաչափ եղել, օրինակ, աշխատանքից ազատելու մասին տնօրենների հրամանները եւ, առհասարակ, «արդյոք ըստ պատշաճի են վճարվել հարկադիր պարապուրդի գումարները»: Այս ամենի հետեւանքով հայտնաբերվել են մի շարք խախտումներ:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս ուսումնասիրությունների արդյունքում մի շարք ՊՈԱԿ-ների տնօրենների կողմից պետական բյուջե է վերականգնվել մոտ 4 միլիոն դրամ գումար:




Լրահոս