ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի վարկանիշն ավելի բարձր է, քան ՀՀԿ-ի վարկանիշը»:

Գալուստ Սահակյան

Հոկտեմբերի 19-ին հրավիրված ասուլիսը կարելի է բեկումնային, պատմական եւ այլ լրջություն հաղորդող որակումներով հիշել, քանի որ Գալուստ Սահակյանը վերջապես խոստովանել է, թե ինչքան ողբալի վիճակում է գտնվում իր հարազատ կուսակցությունը: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ աստիճանի ցածր է ՀՀԿ-ի վարկանիշը, որ Սերժ Սարգսյանն առավելություններ ունի դրա նկատմամբ: Հավելենք, որ Սարգսյանի վարկանիշն էլ առանձնապես հուսադրող նշաձողին չի մոտենում: Կարծում ենք՝ այս լավագույն խոստովանության համար Գրիգորիչը պետք է արժանանա մրցանակի՝ «Անկեղծության ահազանգ» խորագրով:




Լրահոս