Շարունակվում են բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` շարունակվում են բանակային զորամիավորումների և ուժեղացման միջոցների հետ անցկացվող բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունները: Հատկանշական է, որ լայնամասշտաբ ստուգատեսին ներգրավված են ոչ միայն զինված ուժերի անձնակազմը, այլև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ուժերն ու միջոցները, տարածքային ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:

Բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում զորքերի մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման, մարտական իրադրության զարգացման պայմաններում հրամանատարների, շտաբների և զորավարժություններին ներգրավված անձնակազմի առջև դրված տարաբնույթ խնդիրների կատարմանը և գործնական ունակությունների ստուգմանը, ստորաբաժանումների միջև ներդաշնակման ու փոխգործակցության աստիճանի բարձրացմանը, ինչպես նաև անձնակազմի բարոյահոգեբանական հատկանիշների ու դաշտային վարժվածության մակարդակի կատարելագործմանը:




Լրահոս