Աբովյանում ակորդեոնով հարվածել են 68-ամյա կնոջ գլխին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հունիսի 3-ին, ժամը 13.10-ին հաղորդում է ստացվել, որ «աջ գագաթային շրջանի սալջարդ վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1947 թ. ծնված Լուսյա Կ.-ն  և հայտնել, որ Աբովյան քաղաքի «Բուլվարի» կոչվող այգու մեջ ակորդեոնով խփել են գլխին:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի պուրակում, վիճաբանության ժամանակ, 1964 թ. ծնված Յաշա Բ.-ն ակորդեոնով հարվածել է Լուսյա Կ.-ի գլխին` պատճառելով վնասվածք:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը  17.50-ին, Յաշա Բ.-ն հայտնաբերվել և ներկայացվել է բաժին:

Նշանակվել է ԴԲՓ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս