![](https://armlur.am/wp-content/uploads/2015/06/249474_heroa.jpg)
Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը և պաշտպան Դանիել Ալվեսը միացել են Բրազիլիայի հավաքականին, որն այժմ գտնվում է Չիլիում։ Այդ մասին հաղորդում է Goal.com-ը։
Դունգայի թիմը մասնակցում է Ամերիկայի Գավաթի խաղարկությանը։ Բրազիլացիները մրցաշարի առաջին հանդիպումը կանցկացնեն հունիսի 15-ին` Պերուի դեմ։ Նշենք, որ օրեր առաջ ֆուտբոլիստները նվաճել էին Չեմպիոնների լիգայի գավաթը: