ՃՏՊ Կոտայքի մարզում. կա տուժած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 10-ին, ժամը 01.35-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղից դեպի Ողջաբերդ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ «BMW 528» մակնիշի 15 ՏՏ 601 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1959թ. ծնված Ա. Ե.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդըտեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից . շտապօգնության աշխատակիցները նրան ցուցաբերել են առաջին բուժօգնություն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:




Լրահոս