Գլխացավը բուժելու փոխարեն ուզում են գլուխը կտրել. Գարեգին Չուքասզյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոչ միայն Սահմանադրության տեքստին, այլև որևէ այլ տեքստի մոգական կարևորություն վերագրելը սխալ կլինի: Այս մասին  սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող քաղաքական ուժերի և մասնագետների քննարկում-կլոր սեղանի ընթացքում նշեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Գարեգին Չուգասզյանը:

Գարեգին Չուգասզյանի խոսքով՝ իրենց համար սահմանադրական փոփոխությունների գործընթացն ընդամենն առիթ է, որպեսզի ժողովուրդը գիտակցի, թե որն է գլխացավը:

«Ինչպես վերջերս դուք ասացիք, գլխացավը բուժելու փոխարեն ուզում են գլուխը կտրել: Այսինքն՝ այստեղ լուրջ վիրահատություն է առաջարկվում անել պետական կառավարման ամբողջ համակարգի վրա այն պարագայում, երբ խնդիրները, որոնք առաջացել են այդ կառավարման համակարգում, գալիս են սահմանադրական անգոյությունից: Այսինքն՝ Հայաստանում գոյություն չունի սահմանադրական վիճակ: Դրա համար այդպիսի պայմաններում որևիցե Սահմանադրության տեքստ իմաստազրկվում է»,- նշեց նա:

 




Լրահոս