Սեյրան Օհանյանը շրջել է զինված ուժերի ստորաբաժանումներում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի և պաշտպանական գերատեսչության մի շարք վարչություների պետերի ուղեկցությամբ եղել է զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներում:

Զինված ուժերի զորավարժարաններից մեկում պաշտպանության նախարարին և զինված ուժերի գլխավոր շտաբի պետին են ներկայացվել հայրենական ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկում արդիականացված հրաձգային զինատեսակները: Սեյրան Օհանյանը և գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը ծանոթացել են արդիականացված զինատեսակների տեխնիկական բնութագրերին ու դրանց կիրառման գործնական առանձնահատկություններին:

Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարը եղել է նաև զինված ուժերի տեխնիկական ապահովման զորամասերից մեկում տեղում ծանոթացել է զորամասում իրականացված շինարարական աշխատանքներին, ծառայության կազմակերպման պայմաններին:
Զինված ուժերի ՀՕՊ զորամասերից մեկի զինավանում էլ պաշտպանության նախարարը մասնակցել է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար կառուցված բազմաբնակարան շենքի բացման հանդիսավոր արարողությանը և անձամբ է հանձնել բնակարանների վկայագրերը:

Ողջունելով և շնորհավորելով բնակարանամուտ տոնող սպաներին ու նրանց ընտանիքների անդամներին՝ Սեյրան Օհանյանը շեշտել է, որ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ու բնակարաններով ապահովման խնդիրը մշտապես ուշադրության կենտրոնում է և պաշտպանության նախարարությունը հետևողական է սպայակազմի բնակարանային խնդիրների լուծման առումով:

unnamed (5)

unnamed (1)

unnamed (2)

unnamed (3)

unnamed (4)




Լրահոս