Ի՞նչն է եղել Ռոստովում Հայաստանի քաղաքացիների կյանք խլած ողբերգական վթարի պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է տեղական իշխանությունների հետ՝ ՌԴ-ում Հայաստանի քաղաքացիների կյանք խլած ավտովթարի մանրամասները պարզելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: «Նորություններ ի հայտ գալու դեպքում կտեղեկացնենք»,-նշում է Բալայանը:

Դեկտեմբերի 26-ին, ժամը 06.49-ին ՌԴ ԱԻՆ ՃԿԱԿ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 01.51-ին Դոնի-Ռոստովի տարածաշրջանի Սալսկ-Պրոլետարսկ տեղական նշանակության ավտոճանապարհի 0.5 կմ-ին՝ Մանիչստրոյ գյուղի (բնակավայրի) մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2114» մակնիշի т377ЕЦ61 և м599ЦМ57 պետհամարանիշներով և «Մազդա» մակնիշի х181МО61 պետհամարանիշով ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևանքով զոհվել են ՀՀ քաղաքացիներ՝ 1970թ. ծնված Ստեփան Կոստանյանը և 1985թ. ծնված Էդգար Ալբերտի Պետրոսյանը: ՀՀ քաղաքացի Մարկոս Վանյայի Պապյանը ձախ ազդրի կոտրվածքով հոսպիտալացվել է Սալսկայի կենտրոնական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունք, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:




Լրահոս