Երբ կան հրադադարի խախտումներ, բանակցությունների մասին խոսք լինել չի կարող. Վահրամ Բաղդասարյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատ պարզ, թափանցիկ, առանց որևէ բան թաքցնելու և առանց տողատակերի եղան հայտարարություններ և ՌԴ արտաքին գործերի նախարարի և ՀՀ նախագահի, և ՀՀ արտաքին գործերի նախարարի կողմից: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, այս մասին նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Սահմանին ամեն օր անընդհատ լինում են հրադադարի խախտումներ, որը դեմ է 94-95թթ. պայմանագրերին, որի տակ  նաև ստորագրել է Ղարաբաղի կողմը: Այս պայմաններում, երբ որ կան հրադադարի խախտումներ, բանակցությունների մասին խոսք լինել չի կարող», – ընդգծեց նա:

Նրա խոսքով, Կազանի փաստաթուղթը և Մադրիդյան սկզբունքները ստիպում էին Ադրբեջանին, որպեսզի նրանք գային բանակցության: «Կազանի փաստաթղթի քննարկման ընթացքում արդեն իսկ Ադրբեջանը տեսավ, որ պետք է նստեն բանակցային սեղանին և անմիջապես անիրականանալի առաջարկ արվեց բռնապետ Ալիևի կողմից, որը անընդունելի էր»,- հավելեց Բաղդասարյանը:

Մանրամասները`  ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս