Առաքել Միրզոյանը կմասնակցի «Fajr Cup» միջազգային մրցաշարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Առաքել Միրզոյանը (85 կգ) կմասնակցի Իրանում կայանալիք «Fajr Cup» միջազգային մրցաշարին:

Իրանի մայրաքաղաք Թեհրանում կայանալիք միջազգային մրցաշարին կմասնացեն 85 կգ, 94 կգ, 105 կգ և +105 կգ քաշային կարգի ծանրորդները: Մրցաշարը նաև օլիմպիական վարկանիշային է համարվում բոլոր այն մարզիկների և երկրների համար, ովքեր մինչ այս ուղեգիր չեն ձեռք բերել:

«Fajr Cup» մեկնարկում է մայիսի 30-ին և կեզրափակվի հունիսի 2-ին:

Առաքել Միրզոյանը Նորվեգիայի Ֆորդե քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում երկամարտի 332 կգ արդյունքով 13-րդ տեղում էր: Միրզոյանը պոկել էր 151 կգ և հրել՝ 181 կգ:

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս