Ի՞նչ է թաքցնում ՀՀ քննչական կոմիտեն մահացած զինվորի գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկություն տվեց այն մասին, որ մայիսի 25-ին` ժամը 18.20-ի սահմաններում Պաշտպանական բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Վահե Արգամի Եղոյանը:

Ըստ ՊՆ-ի` դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Դեպքից անցել է երկու օր, եւ այդպես էլ հայտնի չէ՝ ինչո՞ւ է հարաբերական հրադադարի պայմաններում «չպարզված հանգամանքներում» զինվոր մահացել:

ArmLur.am-ը փորձեց ՀՀ քննչական կոմիտեից պարզել, թե ի՞նչ հանգամանքներ են ի հայտ եկել զինվորի մահվան գործով: Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ «քննությունը շարունակվում է, այս պահին հրապարակման ենթակա տեղեկություն քննության շահերից ելնելով չենք կարող տրամադրել»:

Տաթեվ Հարությունյան




Լրահոս