Վարչապետի կողմից նշված ժամկետները կերկարաձգվեն. Արծվիկ Մինասյանը ժամանակ է խնդրում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կան լրացուցիչ հարցեր, որոնք ներկայումս ուսումնասիրվում են: Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին` այս հինգշաբթի կառավարության նիստում կհնչեն մենաշնորհների դեմ պայքարի մասին տվյալներ, այս մասին նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

Դիտարկմանը`երեք շաբաթ ժամանակ էր տրվել, իսկ այն վերջանում է հենց հինգշաբթի օրը, Մինասյանը ասաց. «Էտ գնահատականը կտա կառավարության ղեկավարը, եթե ես չհասցնեմ: Այդ պատասխանատվությունն ինձ վրա է, ես չեմ ցանկանում հրապարակել մի փաստաթուղթ, որը համապատասխան տեղեկատվություն չի պարունակում»:
Նրա խոսքով բազմաթիվ հարցադրումներ կան, որոնց պատասխանը դեռ չկա: «Ես չեմ կարող դուրս գալ իմ լիազորություններից, իսկ դրանք ամրագրված են կանոնադրության մեջ: Ես չգիտեմ ապագայում` ով ինչ արձագանք կտա: Ինձ թվում է` բոլոր նրանք, ովքեր կողմ չեն ազատ մրցակցությանը, ցավ են զգալու», – հավելեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում




Լրահոս