Այս քայլը քաղաքական սխալ է, ԱԺ-ի ներսում ազգի տականքն է. Տիգրան Խզմալյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի իշխանություններն այս քայլով ոչ միայն դաշնակցում են, այլ ուղղակի հանցակից են դառնում մի քաղաքականության, որը մարտահրավեր է նետում աշխարհին: Անդրադառնալով ՀՀ և ՌԴ միջև միավորված ՀՕՊ ստեղծելու համաձայնագրին, լրագրողների հետ զրույցում նշեց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: «Միայն այդ պատճառը բավական է, որ մենք դեմ արտահայտվենք հատկապես ապրիլյան իրադարձություններից հետո: Այս քայլը ոչ միայն դավաճանություն է, այլ նաև քաղաքական սխալ է: Սա ավելի վատ է, քան հանցագործությունը: Պատերազմ ստանալու ենք ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ աշխարհի հետ: Այստեղ (նկատի ունի ԱԺ-ի դիմաց. խմբ.) ազգի վերնախավն է, իսկ այնտեղ` (ԱԺ-ում. խմբ.) ազգի տականքը, օտար երկրի գործակալը», – նշեց նա:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս