Ի նպաստ ժողովրդագրական իրավիճակի բարելավման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Փոքրաթիվ ազգաբնակչություն ունեցող պետությունների համար չափազանց կարևոր են ծնելիության խրախուսման և աճի ապահովման խնդիրները։
Եվրախորհրդարանի 2008 թվականի հռչակագրում Եվրոպայում ժողովրդագրական ճգնաժամի պատճառներից մեկը համարվում է անպտղությունը, իսկ վերարտադրողական առողջության զարգացումը` ժողովրդագրական ճգնաժամի հաղթահարման միջոցներից մեկը։
Հենց այս խնդիրների լուծմանը, ինչպես նաև անպտղության բուժման նպատակով օժանդակ տեխնոլոգիաների և ժամանակակից դեղամիջոցների կիրառմանն է նվիրված այսօր մեկնարկած “Վերարտադրողական բժշկության դերը ժողովրդագրական իրավիճակի բարելավման գործում” գիտաժողովը` միջազգային առաջատար մասնագետների մասնակցությամբ։ 
Գիտաժողովի աշխատանքներին մասնակցում է Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ում բարձր հովանու ներքո ստեղծված “Արագիլ” բարեգործական հիմնադրամի օժանդակությամբ ժամանակակից թանկարժեք բուժումը հասանելի է դառնում անապահով ընտանիքների համար։ 
Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը նշեց. “Ինչպես գիտեք, վերարտադրողական առողջությունն ընդունված է համարել մարդկության զարգացման ամենակարևոր ոլորտներից մեկը, որը բնորոշում է ոչ միայն բնակչության որոշակի հատվածի առողջությունը, այլև մարդկանց բարեկեցությունը, ծնելիությունն ու բնական աճը: Ահա թե ինչու Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակաբար ջանքեր է գործադրում վերարտադրողական առողջության ոլորտում բուժօգնության բարելավման, որակի ու մատչելիության բարձրացման ուղղությամբ։ 2014թ. Հունվարի 1-ից սոցիալապես առավել խոցելի խմբերում ընդգրկված ընտանիքների զույգերին անպտղության դեպքում օժանդակ տեխնոլոգիաների կիրառումը կերաշխավորվի պետության կողմից։ Սա դեռևս սկիզբն է, և պետությունը նախատեսում է կարևոր այս ծրագրերը տարեցտարի ընդլայնել”։ 




Լրահոս