«Բարսելոնա»-ն կհայտարարի Նեյմարի հետ նոր պայմանագրի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ն և թիմի հարձակվող Նեյմարը մոտ են նոր պայմանագիր ստորագրելուն: Հերթական անգամ շրջանառվող լուրերին է անդրադարձել կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն.

«Նեյմարը ցանկանում է մնալ թիմում. ակումբը ևս նույնն է ցանկանում: Առաջիկա օրերին կհայտարարենք իր հետ նոր պայմանագրի մասին»,-նշել է «Sport.es»-ը:

Բրազիլացին «Բարսելոնա»-ում հանդես է գալիս 2013 թվականից: Իսպանիայի ավարտված առաջնությունում նա մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 24 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս