Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը` մշտական ուշադրության կենտրոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 27-ից հուլիսի 03-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 179 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 155-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 24 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 88 հեռախոսազանգ, որոնցից 71-ին լուծում է տրվել, իսկ 17-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:




Լրահոս