Գաբրիել Գյոզալյանի պատասխանն Արարատ Խանդոյանի կնոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Արարատ Խանդոյանի կինը՝ Սոնա Թամարյանը, հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ Ծաղկահովիտ համայնքում կայանալիք ընտրություններին իրեն թույլ չեն տալիս որպես ընտրական հանձնաժողովի անդամ մասնակցել:

Նա մասնավորապես մեղադրել էր Արագածոտնի ՀՅԴ-ական մարզպետ՝ Գաբրիել Գյոզալյանին, որի առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց մարզպետի հետ:

Մեր այն հարցին, թե կա արդյոք նման խնդիր, Գյոզալյանը նշեց. «Բացարձակ նման խնդիր չկա, արդեն գրանցվել է և չեմ կարծում, որ իմ անունը շոշափելու խնդիր կա, ամեն ինչ նորմալ է եղել, յուրաքանչյուր քաղաքացի կարող է գրանցվել և մասնակցել»:




Լրահոս