Նեյմարն այլևս Բրազիլիայի հավաքականի ավագը չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը Ռիո դե Ժանեյրոյում ավարտված ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճելուց հետո հայտնել է, որ հրաժարվում է ազգային թիմի ավագի թևկապից:

«Ես չեմպիոն դարձա ավագի թևկապով: Դա մեծ պատիվ էր ինձ համար, սակայն ես այլևս Բրազիլիայի հավաքականի ավագը չեմ: Դա հաղորդագրություն է Բրազիլիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Տիտեի համար, որպեսզի նա գտնի նոր ավագ»,- նշել է Նեյմարը:




Լրահոս