Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ներսես Պողոսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՄԻՊ մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանից տեղեկացավ, որ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող և հացադուլի մեջ գտնվող Ներսես Պողոսյանին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին բողոք է հասցեագրել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ պահվող կալանավորված անձ Ներսես Պողոսյանի մայրը՝ գանգատվելով իր որդու նկատմամբ կալանքի՝ որպես խափանման միջոցի, ինչպես նաև առաջադրված մեղադրանքի անհիմն լինելուց:

Պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկ-մասնագետը 2016 թվականի դեկտեմբերի 27-ին այցելել են հացադուլ հայտարարած Ներսես Պողոսյանին, առանձնազրույց ունեցել նրա հետ, լսել բարձրացրած խնդիրները և ծանոթացել պահման պայմաններին:
Նկատի ունենալով, որ բողոքում բարձրացված հարցերի ըստ էության լուծումը դուրս է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակից, դրանց քննարկումը, համաձայն օրենքի պահանջի, փոխանցվել է ՀՀ դատախազությանը՝ վերջինիս լիազորություններին վերաբերելի մասով համապատասխան ընթացք տալու համար:




Լրահոս